Surfex.am - Sevan


Սևանը` հնագույն սրբազան լիճը, “Հայաստանի Գոհարը” կամ “Գեղամա ծովը”, աշխարհի ամենախոշոր լճերից է: Սա իսկական բնության հրաշք է` տեղակայված Հայկական Լեռնաշխարհի սրտում հսկա լեռան վրա, որը շրջափակված է 1900 մետր բարձրության վրա գտնվող գեղատեսիլ լեռնաշղթաներով: Նրա ջրային մակերեսը 940 ք. կմ է, առավելագույն խորությունը` 95մ: Լճի առավելագույն երկարությունը 70կմ է, իսկ լայնությունը` 30-50 կմ: Սևանա լիճ են թափվում 28 գետ, իսկ դուրս է հոսում միայն մեկը` Հրազդան գետը: Սևանի մեջ հոսող ամենախոշոր գետը Մասրիկ գետն է:
Արտանիշ թերակղզին հյուսիս-արևելքից և Նորատուս հրվանդանը հարավ-արևմուտքից լիճը բաժանում ե երկու մասի` մեծ և փոքր, որոնք միմյանց հետ փոխկապակցված են 8կմ լայնություն ունեցող նեղուցով:

Լճի ծագման մի քանի վարկած կա: Ամենից հավանական է, որ այն ծնունդ է առել մի քանի հազարամյակ առաջ նրան շրջապատող Գեղամա լեռներում առաջացած հրաբխային գործընթացների հետևանքով (Սևանը աշխարհի ամենաքաղցրահամ լճերից է, որն ունի հրաբխային ձևավորում): Լճի մակարդակը, որը կազմում էր մակերևույթի 1416 ք.կմ, մինչև արհեստական իջեցումը գտնվում էր ծովի մակերևույթից 1916մ բարձրության վրա: Առավելագույն խորությունը մոտ 100 մետրի էր հավասարվում (այժմ` 80մ), առավելագույն երկարությունը` 75կմ, իսկ առավելագույն լայնությունը` 37կմ: Լճի մակերեսը 1200 ք. կմ է, իսկ ավազանը մոտավորապես չորս անգամ մեծ է` 4850 ք. կմ: Ջրի ծավալը 50 անգամ գերազանցում է Ուգլիչի ջրամբարի ջրային ծավալին:

Սևանը տեղակայված է 1900 մետր բարձրության վրա, մակերևույթը 1240 կմ, խորությունը` մինչև 83մ: Սևանա լիճ են թափվում 28 գետ, իսկ դուրս է հոսում միայն մեկը` Հրազդան գետը (Արաքսի վտակը): Լիճը տեկտոնիկական ջրապատնեշ բնույթ ունի: Ավազանը տեկտոնիկական ծագման է, իսկ ջրապատնեշը առաջացել է համեմատաբար վերջերս օլիգոցենյան լավաների արտահոսքի արդյունքում: Սևանը շրջապատված է լեռնաշղթաներով` հյուսիս-արևելքից Սևանի, Արեգունու, արևմուտքից և հարավից` Գեղամա և Վարդենիսի լեռնաշղթաներով:

Սևանա լիճը քաղցրահամ է, ջրային մակերևույթը լուրթ երկնագույն է: Ջրի միներալացումը 700 մգ/լ է, չոր մնացորդը կազմում է 0,5 գ/լ:

Սևանա լիճը հայտնի է ափի վրա գտնվող հուշարձաններով և հանգստի ռեսուրսներով` հանքային աղբյուրներով, մաքուր օդով, ուլտրամանուշակագույն ճառագայթներով, գեղեցիկ բնությամբ: Լճի ափին աճում է արհեստական անտառ (սոսի, լայնասաղարթ տեսակներ և չիչխան):

Սևանի ափերին հնագետները հայտնաբերել են սեպագրեր և քաղաք-ամրոց Ուրարտուն: Ուրարտական սեպագրերում լիճն անվանվում էր “Սուինիյա”: Ենթադրվում է, որ այս բառից էլ առաջացել է “Սևան” անվանումը: “Սևան” անվան առաջացումը երկար ժամանակ կապել են կղզում սև տուֆից կառուցված վանքի հետ: Հայերեն “Սև վանք”, որը նույնպես համահունչ է լճի անվան հետ:

Կլիման Սևանի շրջակայքում հիանալի է: Ինչքան էլ որ շոգ լինի հովտում, այստեղ, բարձրունքում, միշտ զով է: Ամռանը ջրի ջերմաստիճանը հասնում է 18-20-ի:

Սևանի ջրափնյա մասը շատ գեղատեսիլ է: Ե՛վ լանջերը` անտառի մեջ խիստ գերաճած, և՛ սպիտակ մերկ քարե կտրվածքները, և՛ լեռնային տափաստանները, որոնք անցնում են ալպիական մարգագետիններ, և՛ չիչխանի ու սոսիների լայն և վառ շերտերը, և՛ վայրի բյուրեղյա լողափերը: Այս բնապատկերային շքեղության բարձրունքում կախված են “հարած” ամպերը, նրանք բառացիորեն կառչում են լեռնային` գրեթե միշտ ձյունով ծածկված գագաթից: Սևանի շրջակա տարածքը Ազգային պարկի բուֆերային գոտին է:

Այս ապշեցուցիչ տեսարաններով չի կարելի չհիանալ: Բացի այդ, այստեղ տիրում է անարատ լեռնային օդ և գրեթե ծովային զեփյուռի թարմություն:

Բանաստեղծություններում և արձակում ոչ մեկ անգամ գովերգված Սևանն իսկապես զարմանահրաշ գեղեցկություն ունի: Նրա բյուրեղյա ջրերը զարմանալիորեն ունակ են փոխել իրենց գույնը` արևային եղանակին նա նուրբ փիրուզագույն է, քամու ժամանակ` գորշ-մոխրագույն, գիշերը` արծաթագույն:

Սևանն ինքնին հիասքանչ է, բայց նրա մեջ կա ևս մի հրաշք` հիանալի համի ձուկ Իշխան (սաղմոնների ընտանիքի ձուկ, որը թարգմանաբար նշանակում է “արքայազն”): Այն իր վարդագույն մսի հիանալի համի շնորհիվ մեծ պահանջարկ ունի: Այնպես որ, խորհուրդ ենք տալիս փորձել Սևանի ձուկը հենց այնտեղ` լճի ափին: Լճում է բնակվում նաև 1920 թվականին Լադոգայից բերված սիգը:

Սևանը աշխարհի ամենախոշոր բարձրադիր լճերից մեկն է, այդ իսկ պատճառով ջուրը գրեթե խմելու է (քաղցրահամ լիճ): Մի քանի հարյուր տարի առաջ տեղի բնակիչները ծարավը հագեցնելու նպատակով գնում էին լիճ և ջուր խմում: Սակայն մենք ձեզ խորհուրդ չենք տա խմել այն, իսկ ահա լողալ այս` բոլոր առումներով ինքնատիպ լճում արժե:

Սևանա լճի խիստ և եզակի գեղեցկությունը երկար է հիշվում: Առավել ևս, որ նրան շրջապատում են բազմաթիվ եկեղեցիներ, որոնք ստեղծված են հայկական ճարտարապետության միանգամայն ինքնատիպ ոճով:

IX դարում Աշոտ I Բագրատունու դստեր` բարեպաշտ արքայադուստր Մարիամի ջանքերով կառուցված Սևանի վանքը կազմված է երկու եկեղեցիներից: Բարձր բլրի վրա իր գեղեցկությամբ առանձնանում է Գլխավոր եկեղեցին` Աստվածածինը, իսկ մի փոքր ներքև` Առաքելոց եկեղեցին: Սևանի վանքը գտնվում է Սևանա լճի թերակղզու վրա: Հիմնվել է IV դարում:

Սևանի արևմտյան ափում` Գավառ քաղաքի շրջանում, “Էսենտուկի” ջրի նման աղբյուրներ կան:

Սևանի ափին պատմական հուշարձաններից ամենահայտնին Սևանավանքն է, որը տեղակայված է Սևան քաղաքի մոտ լճի հյուսիս-արևմտյան մասում գտնվող թերակղզում: Սկզբնապես, վանքը տեղակայված էր կղզում, սակայն ջրի մակարդակի իջեցման հետևանքով առաջացավ նեղուց, որով կղզին միանում է ցամաքի հետ:

Հին ժամանակներում թերակղզին եղել է միայնակ կղզի: Այն ափից առանձնացված էր 3կմ ջրով, որում շատ ձկներ կային, որի շնորհիվ և ապրում էր վանքի բնակիչը: Վանականներն այստեղ բնակեցվել են դեռևս VIII դարի վերջին, կառուցել մատուռ և մի քանի պահատեղեր: Կղզու դիրքն այնքան հարմար էր, որ ավելացող վանական եղբայրությունը սկսեց կղզում մենաստան կառուցել: Սկզբնականում հատեցին կղզու շուրջ ժայռի եզրը և դրա վրա քարե պատնեշներ դրեցին: Պատը շրջափակեց կղզին, դրա վրա կառուցվեց պահակային աշտարակ ոչ մեծ դարպասներով: Դրանից հետո կառուցվեցին երեք եկեղեցիներ, պահատեղեր և տնտեսական կառույցներ:

Այսօր IX դարում կառուցված մենաստանից մնացել է միայն երկու վանք` Սուրբ Առաքելոցը և Սուրբ Աստվածածինը, որոնք կանգուն են բազմաթիվ հնագույն խաչքարերի կողքին: Եկեղեցիները կառուցված են սև տուֆից, այստեղից էլ, ինչպես ենթադրվում է, առաջացել է “Սևանավանք”, “Սև վանք” անվանումը: Եկեղեցիներն իրենցից ներկայացնում են ոչ մեծ խաչաձև գմբեթավոր կառույցներ: Դրանք տարբերվում են իրենց որմնադրության բնույթով:

IX դարի վերջին վանքում կայացավ մեծ ճակատամարտ իր ամուր բնավորության համար Երկաթ կոչված հայոց թագավոր Աշոտի և արաբների միջև` Բաշիր հրամանատարի գլխավորությամբ, որոնք ցանկանում էին գրավել այդ տարածքները: Աշոտը, որն իր տրամադրության տակ ուներ բազմաքանակ ջոկատ, որին միացան վանականները, մի քանի ամիս հերոսաբար պաշտպանեց տարածքները` թույլ չտալով թշնամուն նույնիսկ հասնել մինչև կղզի, իսկ հետո մարտնչելով արաբների հետ` հաղթեց նրանց: Սև վանքը կղզու հետ միասին այս իրադարձություններից հետո նույնպես բազմիցս ենթարկվեց թշնամու հարձակումներին` Լենկ-Թեմուրի, պարսիկների և այլոց բազմաթիվ արշավանքներին: Վանական եղբայրությունը պաշտպանվում էր` ետ մղելով հարձակումները, և վանքն ապրում էր` XVI-XVII դարերում ժամանակի ընթացքում կորցնելով իր պատերը: Այն դադարեց գոյություն ունենալ 1930 թվականին, երբ վերջին վանականը լքեց կղզին:

Այսօր Սևանի երկու սև վանքերը անբնակ կանգնած են` ինչպես հնագույն լճի երկու պահակներ: Իսկ նրանց առջև ձգվում է ծով-լճի կապույտը: Այստեղից բնապատկերն ուղղակի հիասքանչ է` լեռները շրջապատում են լիճը բոլոր կողմերից, և ձյունածածկ բարձրունքները երևում են ողջ պարագծով` անհետանալով հորիզոնում: Իսկ կապույտ ջրային հորիզոնից այն կողմ` մշուշում նշմարվում են կանաչ լեռնային լանջերը, որոնց բարձրունքում ձնածածկը տեղ-տեղ պահպանվում է նաև ամռանը:

Արևմտյան լանջին տեղակայված մեկ այլ վանքը` Այրիվանքը, գտնվում է համանուն գյուղում և հիմնվել է IX-XII դարերում:

Վանքը նույնպես սև քարից է կառուցված և ունի քառակուսի դիրք: Վանքի ճակատային մասը խաչանման է և, փորագրված խաչերից բացի, չունի այլ զարդանախշեր: Վանքի կենտրոնը զարդարված է ոչ բարձր լայն գմբեթով: Դրան մոտ կախված է վանքի սյունասրահի գմբեթը. այն ավելի բարձր է, քան հիմնական սրահի գմբեթը: Գմբեթները զարդարված են զարդանախշ խաչերով: Վանքին հատուկ գեղեցկություն են հաղորդում խաչքարերը, որոնց այստեղ տրամադրված է ամբողջ տարածքը:

Լճի ափին է տեղակայված Նորադուզ գյուղը` աշխարհի ամենաքիչ բնակավայրերից մեկը, որը հնագույն ժամանակներից պահպանել է իր անունը: Այստեղ XVI դարում եղել է հայոց Մելիքների (իշխանների) նստավայրը: Նորադուզը հայտնի է խաչքարերի խոշորագույն գերեզմանատնով, մոտ 900 խաչքարերով` տարբեր դարերի և ոճերի քարերի վրա փորագրված խաչերով:

Խաչքարերի մեծամասնության հատկանշական առանձնահատկությունն է արևի սկավառակով խաչը: Քարի մնացած մասը զարդարված է տերևների, խաղողի, նռան կամ այլ աբստրակտ նախշերի պատկերներով: Խաչքարերի մեծամասնությունը Նորադուզի գերեզմանոցում թվագրված է 13-17-րդ դարերով, ամենահինը վերաբերում է 7-րդ դարին:

: Բնակավայրի կենտրոնում Սուրբ Աստվածածին եկեղեցին է: Նրա վրա առկա շինարարական գրությունը պատմում է այն մասին, որ եկեղեցին կառուցել է Գեղարքունիքից Սահակը. այն իրենից ներկայացնում է “գմբեթավոր սրահի” տեսակ: XIV դարում եկեղեցին ջախջախվել է պարսիկների կողմից և վերակառուցվել XV դարում:

Սուրբ Աստվածածնի շրջակայքում կան բազմաթիվ հնագույն խաչքարեր, որոնցից ամենահինը, գրության համաձայն, վերաբերում է 996 թվականին:

Խաչքարեր կան նաև հարավային ափին` Ներքին Գետաշեն գյուղում: Ջրի մակարդակի նվազեցումից հետո հայտնաբերվել են 2000 տարվա վաղեմություն ունեցող բազմաթիվ հնագիտական առարկաներ (նրանցից մի քանիսը բրոնզե դարաշրջանին են պատկանում): Նրանց մեծ մասը պահվում է Երևանի թանգարաններում:

Լճի հյուսիս-արևմտյան շրջանում նեղ ժայռոտ թերակղզում տեղակայված է վաղ միջնադարյան հայկական ճարտարապետության նշանավոր հուշարձանը` Սևանավանքը:




Հեռ.: (010) 58-23-76 , (091) 21-48-12    \    Էլ-փոստ:   mhertovmasyacht@mail.ru , laramovsesyan@mail.ru    \   
Copyright © 2012. "Livaman" LLC. All rights reserved. Designed and developed by "Livaman" LLC